Ամերիկահայ թատերագիր Հրանտ Մարգարյանի նոր թատերախաղը<br /> ներկայացվել է Նյու Յորք նահանգի Թատերական ինստիտուտի բեմում<br />


Ամերիկահայ թատերագիր Հրանտ Մարգարյանի նոր թատերախաղը
ներկայացվել է Նյու Յորք նահանգի Թատերական ինստիտուտի բեմում

  • 08-04-2010 19:19:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյույորքաբնակ հանրածանոթ հայազգի թատերագիր Հրանտ Մարգարյանի նոր` «Լռություն` շրջանաձեւ ծիածանում» վերնագրով անգլերեն թատերախաղը ասմունքի ձեւով երկայացվելու է Նյու Յորք նահանգի թատերական ինստիտուտի բեմում, ապրիլի 31-ին եւ մայիսի 1-2-ին: Ինչպես հաղորդում է «Մարմարան», Նյու Յորքի այս հռչակավոր ինստիտուտը առաջին անգամ է հայ թատերագրի գործ ներկայացնում: Գլխավոր դերակատարը հանրահայտ Լորեյն Սրապյանն է: Թատերախաղի նյութը մարդկային կորուստն է եւ տառապալից որոնումները: Այն պատմում է ընտանիքի մոր մասին, որի ամուսինը 1915 թվականին դավաճանաբար դատապարտվում եւ սպանվում է: Նա կորցնում է իր չորս տարեկան որդուն եւ իր կյանքի նպատակը դարձնում նրա որոնումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ