Բրիտանական հիվանդանոցների հիվանդները մեռնում են սովից<br />


Բրիտանական հիվանդանոցների հիվանդները մեռնում են սովից

  • 09-04-2009 17:40:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թվականին Մեծ Բրիտանիայի պետական հիվանդանոցներում թերսնումից մահացել են վերջին տասնամյակում ռեկորդային թվով հիվանդներ` 242 մարդ, հաղորդում է Medportal.Ru-ն: 1997 թվականին նման մահերը եղել են 209-ը: Ընդամենը 1997 թվականից մինչեւ 2007 թվականը սովից վախճանվել է 2311 հիվանդ: Բրիտանական հիվանդանոցներում ավելի հաճախ թերսնման զոհ են դառնում տարեցները: Ուտելիքը հիվանդանոցներում այնքան անհամ է, որ հիվանդները հրաժարվում են նրանից. ամեն տարի 11 մլն. բաժին ուտելիք է մնում ձեռք չտված: Այդուամենայնիվ, բարդ է պատկերացնել մի իրավիճակ, երբ սովից մահացող մարդը հրաժարվի անհամ սննդից: Շատ ավելի ճշմարտանման է թվում մեկ այլ պատճառ. հաճախ ուտելիքով սպասքը դնում են սահմանափակ հնարավորություններով տարեց հիվանդներից հեռու: Ընդ որում բուժքույրերը եւ հիվանդապահները հայտարարում են, որ իրենք չափազանց զբաղված են, որպեսզի կերակրեն հիվանդներին:
Նոյյան տապան  -   Միջազգային