Շատ բան կա խոսելու. ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ. Արթուր Թովմասյան


Շատ բան կա խոսելու. ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ. Արթուր Թովմասյան

  • 23-07-2022 20:03:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է  հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է․
 
«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։
Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։
Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play