ԵՄ-ն Nabucco նախագիծն ընդգրկել է առաջնային նախագծերի<br /> ցանկում<br />


ԵՄ-ն Nabucco նախագիծն ընդգրկել է առաջնային նախագծերի
ցանկում

  • 20-03-2009 15:37:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը հավանություն է տվել Չեխիայի ներկայացրած էներգետիկական ենթակառուցվածքի բնագավառի առաջնային նախագծերի ցանկին: Այնտեղ ներառված է նաեւ Կասպից ծովից դեպի ԵՄ Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucco գազատարի շինարարության նախագիծը: Nabucco-ն գագաթնաժողովում նախագահող Չեխիայի կողմից ցուցակում ընդգրկվել է վերջին պահին Արեւելյան Եվրոպայի երկրների եւ առաջին հերթին Լեհաստանի ճնշման տակ, հաղորդում են գագաթնաժողովի իրազեկ եվրոպական շրջանակներ: Նախնական տեղեկատվության համաձայն, Nabucco-ի համար Չեխիան առաջարկել է հատկացնել 200 մլն եվրո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play