ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԱՆԿՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԵՏԸ ԿԼԻՆԻ ՁՄՌԱՆԸ<br />


ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆԿՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԵՏԸ ԿԼԻՆԻ ՁՄՌԱՆԸ

  • 14-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսական ճգնաժամը կանդրադառնա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունների վրա, եւ հնարավոր է, որ այդ պետությունների տնտեսական վիճակի ամենախոր վատթարացումը լինի ձմռանը: Այսպիսի կանխատեսում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Կովկասյան լրագրողների ցանցի» կազմակերպած օն-լայն մամլո ասուլիսում: Նա բացատրել է, որ Հայաստանի համար գոյություն ունեն բանկերի իրացվելիության, արտասահմանից տրանսֆերտների նվազման, բաժնետոմսերի թողարկման անհուսալիության, լեռնամետալուրգիական ճյուղի ճգնաժամի, բնակարանային շինարարության կտրուկ անկման ռիսկեր: Ադրբեջանի համար այդ համալիրին նա ավելացրել է նավթի գների նվազումը, իսկ Վրաստանի համար` էական կորուստները բեռնափոխադրումների նվազման պատճառով: Հ.Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունը այնքան էլ չտուժեց Վրաստանում վերջին ռազմական գործողությունների պատճառով, քանի որ «միացրեց խնայողության լրացուցիչ շարժիչներ եւ պահպանեց գոյությունը»: Այդ իրադարձությունները վատ անդրադարձան Հայաստանի էներգետիկ ապահովման վրա` Ռուսաստանի հետ հաղորդակցական կապի ժամանակավոր դադարեցման միջոցով: Սակայն, «մեծ հաշվով, եթե վերցնենք վերջին, ասենք, 20 տարին, Հայաստանին հաջողվում է վերապրել: Պատահական չէ, որ Հայաստանն ունի ՀՆԱ-ի միավորի արտադրության էներգատարողության ամենացածր ցուցանիշը, որով մենք կարող ենք համեմատվել արեւմտաեվրոպական երկրների հետ: Մի խոսքով, վատ է, բայց ոչ անելանելի»,- նշել է Հ.Բագրատյանը: Նախկին վարչապետը կարծիքով, Հայաստանը կարող է կարճաժամկետ ժամանակամիջոցով էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին եւ Թուրքիային, իսկ իր էներգետիկական անվտանգության խնդիրը Հայաստանը կլուծի հիդրոէլեկտրակայանների զարգացման եւ նոր ատոմակայանի կառուցման միջոցով: Մյուս կողմից, Հ.Բագրատյանը համեմատական առավելություն է համարում Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը միակն է տարածաշրջանի 5 երկրներից, որ անմիջական իրական սահման ունի մնացած բոլոր չորսի հետ: «Այդ պատճառով քաղաքական հարցերի լուծմանը զուգընթաց մենք պարտավոր ենք կոմունիկացիոն ծառայություններ մատուցել մեր հարեւաններին»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play