ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 09-10-2008 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ին Վիետնամի Վանգ Թաու քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը` 6 տարիքային խմբով: Հայաստանը կներկայացնեն 15 տղաներ ու աղջիկներ: Նրանց թվում են Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Դիանա Մնացականյանը, Ռոզա Շաքրյանը, Մարիա Գեւորգյանը: Նշենք, որ Հայաստանի 5 շախմատիստներ` Վլադիմիր Հակոբյանը (1986թ. եւ 1989թ.), Էլինա Դանիելյանը (1992թ. եւ 1993թ.), Լեւոն Արոնյանը (1994թ.), Գաբրիել Սարգսյանը (1996թ.) եւ Ռոբերտ Աղասարյանը (2006թ.) տարբեր տարիքային խմբերում նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play