ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 09-10-2008 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ին Վիետնամի Վանգ Թաու քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանեկան առաջնութիւնը` 6 տարիքային խմբով: Հայաստանը կներկայացնեն 15 տղաներ ու աղջիկներ: Նրանց թւում են Սամուէլ Տեր-Սահակեանը, Կարեն Գրիգորեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը, Տիգրան Յարութիւնեյանը, Դիանա Մնացականեանը, Ռոզա Շաքրյանը, Մարիա Գեւորգեանը: Նշենք, որ Հայաստանի 5 շախմատիստներ` Վլադիմիր Յակոբեանը (1986թ. եւ 1989թ.), Էլինա Դանիելեանը (1992թ. եւ 1993թ.), Լեւոն Արոնեանը (1994թ.), Գաբրիէլ Սարգսեանը (1996թ.) եւ Ռոբերտ Աղասարեանը (2006թ.) տարբեր տարիքային խմբերում նուաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը:
  -   Սպորտ