ՀԱՅԱՍՏԱՆԻ 15 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
09-10-2008 17:15:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ին
Վիետնամի Վանգ Թաու քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանեկան
առաջնությունը` 6 տարիքային խմբով: Հայաստանը կներկայացնեն 15
տղաներ ու աղջիկներ: Նրանց թվում են Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն
Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Դիանա
Մնացականյանը, Ռոզա Շաքրյանը, Մարիա Գեւորգյանը:
Նշենք, որ Հայաստանի 5 շախմատիստներ` Վլադիմիր Հակոբյանը
(1986թ. եւ 1989թ.), Էլինա Դանիելյանը (1992թ. եւ 1993թ.), Լեւոն
Արոնյանը (1994թ.), Գաբրիել Սարգսյանը (1996թ.) եւ Ռոբերտ
Աղասարյանը (2006թ.) տարբեր տարիքային խմբերում նվաճել են աշխարհի
չեմպիոնի կոչումը: