ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ<br /> ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ
ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 13-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-17-ին Երեւանում կանցկացվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների կենտրոնական բանկերի իրավաբանական ծառայությունների ղեկավարների տարեկան հանդիպումը: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Ռուսատանի Դաշնության, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի կենտրոնական բանկերի իրավաբանական ծառայությունների 14 պաշտոնյաներ: Իրավաբանական ծառայությունների ղեկավարների տարեկան հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել հետեւյալ թեմաները. ֆինանսավարկային ոլորտում բարեփոխումների իրավական ասպեկտները, կենտրոնական բանկերի կողմից վերահսկողական գործառույթների իրականացման գործնական մեխանիզմները եւ պատժամիջոցների կիրառումը, սպառողների շահերի պաշտպանությունը եւ ֆինանսական համակարգի «հաշտարարի» ինստիտուտը, կառուցվածքային բարեփոխումները կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման, վարկային բյուրոների, արժութային կարգավորման եւ վերահսկողության ոլորտներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն