ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 1,5 ՏԱՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ<br /> ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 1,5 ՏԱՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ
ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 26-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հունիսի 26-ի նիստում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը, գործարար միջավայրի բարելավման նպատակով առաջիկա 1,5 տարում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Նա նշեց, որ անցած տարի Համաշխարհային բանկի կողմից 187 երկրներում կատարած ուսումասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով բավականին առաջընթաց է ապրել, իսկ որոշ ցուցանիշներով` ետընթաց: Ընդհանուր առմամբ նշված երկրների ցանկում, գործարար միջավայրի բարելավման առումով Հայաստանը գտնվում է 39-րդ տեղում, իսկ Վրաստանը` 17: Վ.Ղուշչյանը տեղեկացրեց, որ ըստ ՀԲ-ի ուսումնասիրության, սեփականության գրանցման գործընթացի կարճ տեւողության ցուցանիշով Հայաստանը գտնվում է 2-րդ տեղում, իսկ ընկերությունների հիմնադրման` 47-րդ տեղում: Ըստ փոխնախարարի, մինչեւ 2010թ.-ը Հայաստանը կարող է հայտնվել այդ ցանկի 3-րդ տեղում: Նշվեց, որ վարկեր ստանալը նույնպես խնդիր է, եւ այդ ցուցանիշով 36-րդ տեղից կտեղափոխվի 13-րդ տեղը: Ներդրումների պաշտպանվածության ցուանիշով, ըստ ՀԲ-ի, Հայաստանը հայտնվել է 83-րդ տեղում, իսկ հարկերի վճարման` 143-րդ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play