ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ 1,5 ՏԱՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ<br /> ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ 1,5 ՏԱՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ
ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 26-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան յունիսի 26-ի նիստում հաստատուել է Հայաստանի գործարար միջավայրի բարելաւման միջոցառումների ծրագիրը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը, գործարար միջավայրի բարելաւման նպատակով առաջիկայ 1,5 տարում կիրականացուեն մի շարք միջոցառումներ: Նա նշեց, որ անցած տարի Համաշխարհային բանկի կողմից 187 երկրներում կատարած ուսումասիրությունների արդիւնքում պարզուել է, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով բաւականին առաջընթաց է ապրել, իսկ որոշ ցուցանիշներով` ետընթաց: Ընդհանուր առմամբ նշուած երկրների ցանկում, գործարար միջավայրի բարելաւման առումով Հայաստանը գտնւում է 39-րդ տեղում, իսկ Վրաստանը` 17: Վ.Ղուշչյանը տեղեկացրեց, որ ըստ ՀԲ-ի ուսումնասիրութեան, սեփականութեան գրանցման գործընթացի կարճ տեւողութեան ցուցանիշով Հայաստանը գտնւում է 2-րդ տեղում, իսկ ընկերութիւնների հիմնադրման` 47-րդ տեղում: Ըստ փոխնախարարի, մինչեւ 2010թ.-ը Հայաստանը կարող է յայտնուել այդ ցանկի 3-րդ տեղում: Նշուեց, որ վարկեր ստանալը նույնպես խնդիր է, եւ այդ ցուցանիշով 36-րդ տեղից կտեղափոխուի 13-րդ տեղը: Ներդրումների պաշտպանուածութեան ցուանիշով, ըստ ՀԲ-ի, Հայաստանը յայտնուել է 83-րդ տեղում, իսկ հարկերի վճարման` 143-րդ:
  -   Տնտեսութիւն