ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ 1,5 ՏԱՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ
ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
26-06-2008 19:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան յունիսի
26-ի նիստում հաստատուել է Հայաստանի գործարար միջավայրի բարելաւման
միջոցառումների ծրագիրը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը, գործարար միջավայրի
բարելաւման նպատակով առաջիկայ 1,5 տարում կիրականացուեն մի շարք
միջոցառումներ: Նա նշեց, որ անցած տարի Համաշխարհային բանկի կողմից
187 երկրներում կատարած ուսումասիրությունների արդիւնքում պարզուել
է, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով բաւականին առաջընթաց է
ապրել, իսկ որոշ ցուցանիշներով` ետընթաց: Ընդհանուր առմամբ նշուած
երկրների ցանկում, գործարար միջավայրի բարելաւման առումով
Հայաստանը գտնւում է 39-րդ տեղում, իսկ Վրաստանը` 17:
Վ.Ղուշչյանը տեղեկացրեց, որ ըստ ՀԲ-ի ուսումնասիրութեան,
սեփականութեան գրանցման գործընթացի կարճ տեւողութեան ցուցանիշով
Հայաստանը գտնւում է 2-րդ տեղում, իսկ ընկերութիւնների
հիմնադրման` 47-րդ տեղում: Ըստ փոխնախարարի, մինչեւ 2010թ.-ը
Հայաստանը կարող է յայտնուել այդ ցանկի 3-րդ տեղում: Նշուեց, որ
վարկեր ստանալը նույնպես խնդիր է, եւ այդ ցուցանիշով 36-րդ տեղից
կտեղափոխուի 13-րդ տեղը: Ներդրումների պաշտպանուածութեան ցուանիշով,
ըստ ՀԲ-ի, Հայաստանը յայտնուել է 83-րդ տեղում, իսկ հարկերի
վճարման` 143-րդ: