Հանուն Հայաստանի վերակառուցման. Նարեկ Կարապետյանը քվեարկեց հայրենի Տաշիր քաղաքում
07-06-2026 09:46:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ըստ քաղաքական գործչի` պետք է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց իր հայրենի Տաշիր քաղաքի դպրոցում։
Սամվել Կարապետյանի եղբորորդին քվեարկեց հանուն Հայաստանի վերակառուցման:
«Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ ցանկանում է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից, քանի որ պետք է վերջ դնել այդ ներքին կռիվներին և սկսել վերջապես զարգացնել երկիրը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։