Ընտրությունը կատարեցի աղոթքով և Աստծով. Գարեգին Երկրորդը քվեարկեց Էջմիածնում


 

Ընտրությունը կատարեցի աղոթքով և Աստծով. Գարեգին Երկրորդը քվեարկեց Էջմիածնում

  • 07-06-2026 10:40:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայրապետին ընտրատեղամաս ուղեկցեցին մի շարք հոգևորականներ։ Նրանց թվում էր նաև Արշակ սրբազանը։
 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում քվեարկեց հանուն Հայաստանի բարօրության և անվտանգության։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
 
«Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին` հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին փորձությունները, և կերտելու հզոր, ապահով անվտանգ և բարօր երկիր»,– ասաց կաթողիկոսը։
 
Հայրապետին ընտրատեղամաս ուղեկցեցին Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը և այլ հոգևորականներ։
 
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը