Իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն. Կարապետյանը՝ ԿԸՀ-ի՝ «Հանրապետություն» կուսակցության հայցը մերժելու մասին


 

Իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն. Կարապետյանը՝ ԿԸՀ-ի՝ «Հանրապետություն» կուսակցության հայցը մերժելու մասին

  • 07-06-2026 11:55:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ: Այս մասին ընտրատեղամասի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դաշինքի՝  ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության պահանջին: 
 
«Բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն»,-նշել է նա:
 
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց էր ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ 
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն որոշում է կայացրել մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը, թողնելով «Ուժեղ Հայաստան»-ին ընտրապայքարի մեջ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը