Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել են քաղաքական<br /> խորհրդատվություններ<br />


Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել են քաղաքական
խորհրդատվություններ

  • 24-02-2010 20:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ փետրվարի 24-ին Երեւանում անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, սերբական կողմից` ԱԳ առաջին տեղակալ Միրկո Ստեֆանովիչը: Քննարկումներին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Մշակույթի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, 2009թ.-ի հուլիսին Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը եւ համատեղ ծրագրերի մշակմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Կ.Ղազինյանը սերբական կողմի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, նույն օրը սերբական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական