Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան

06-08-2026 16:42 Հայաստան Քաղաքականություն
Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. Նարեկ Կարապետյան
tert.am Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու: Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
 
«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ:
 
Վաղը, ժամը՝ 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք՝ բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-նշել է նա:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
 
«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 63 անգամ