Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով` COP17-ի անցկացմամբ պայմանավորված
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով` COP17-ի անցկացմամբ պայմանավորված

18-08-2026 11:36 Հայաստան Կրթություն
Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով`  COP17-ի անցկացմամբ պայմանավորված
 
tert.am. Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։
 
Հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
 
Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
 
Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:
 
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
 
 
Նոյյան տապան   |   Կրթություն

Կարդացել են 102 անգամ