Կստեղծվի արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական կարգավորում
20-08-2026 17:57 Հայաստան Կրթություն
Կառավարությունը սահմանվել էլ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց պաշտոնների նկարագրերը, անվանումները, գործառույթները, ինչպես նաև նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների, հմտությունների և որակավորման ընդհանրական պահանջները։
Արդյունքում՝ կստեղծվի արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական կարգավորում, ինչը կխթանի համակարգի արդյունավետ գործունեությունը, կբարձրացնի կրթական ծառայությունների որակը, կնպաստի աշխատողների մասնագիտական զարգացմանը և հաստատությունների կառավարման կատարելագործմանը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ոլորտում կիրառվում են տարբեր մոտեցումներ, ինչի հետևանքով նույն գործառույթներն իրականացնող աշխատողների պաշտոնները տարբեր հաստատություններում կարող են ունենալ տարբեր անվանումներ և գործառութային շրջանակներ։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է շուրջ 5543 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են շուրջ 2300 մարզիչ-մանկավարժներ։