ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

28-08-2026 12:01 ԱՄՆ Միջազգային
ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը կշարունակի թուլացնել Իրանի տնտեսությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X հարթակում գրառման մեջ։«Շրջափակումը և «Տնտեսական վտարանդի» գործողությունը կջախջախեն Իրանի փլուզվող տնտեսությունը։ ԱՄՆ-ի ուղեկցությամբ վերջին 14 օրվա ընթացքում դուրս է բերել 130 միլիոն բարել նավթ։ Իրանի կողմից՝ 0», - նշել է նա։Իր հերթին, IRNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադին նշել է, որ 15 հարևան ունեցող, բաց ջրերին հասանելիություն ունեցող, Պարսից ծոցում և Օմանի ծովում ռազմավարական դիրք ունեցող և Արևելյան ու Արևմտյան Ասիայի հետ ամուր կապեր ունեցող երկիրը չի կարող հեշտությամբ մեկուսացվել։

Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ անհրաժեշտ ապրանքների և էներգակիրների հոսքը շարունակվել է, և երկիրը խուսափել է կենսական ոլորտներում վակուումից կամ անկայունությունից՝ չնայած անվտանգության սպառնալիքներին և կրկնակի տնտեսական ճնշումներին։ ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

 

Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 66 անգամ