Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան

12-09-2026 15:02 Իրան Քաղաքականություն
Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան
1lurer.am Իրանն այսօր դիմակայում է Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նրանք ցանկանում են վախեցնել և ահաբեկել Իսլամական Հանրապետությանը՝ հայտարարել է Իրանի նախագահը:
 
Մասուդ Փեզեշքիանը շեշտել է՝ Թեհրանը չի խոնարհվելու: Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները թիրախավորելու համար: Նախագահի խոսքով՝ Իրանը չի հանձնվի նույնիսկ երկրի շրջափակման պայմաններում:
 
«Վաշինգտոնը չի ցանկանում, որ մենք անկախ լինենք։ Նրանք ուժեղացնում են պատժամիջոցները, ցանկանում են պառակտել ժողովրդին: Իրանը չի ընդունի դա»,- հավելել է Փեզեշքիանը:
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի զղջում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար և անհրաժեշտության դեպքում կրկին կանի դա:
 
«Ես զրկել եմ իրանցիներին միջուկային ներուժից: Նրանք խելագար են, եթե միջուկային զենք ունենան, կօգտագործեն այն և կոչնչացնեն Իսրայելը, Մերձավոր Արևելքը»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
 
Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի ընտրությունից հետո:
 
Իսրայելի վարչապետը ևս պնդել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: «Երդվում եմ՝ քանի դեռ ես վարչապետ եմ, դա տեղի չի ունենա»,- զգուշացրել է Նեթանյահուն։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 74 անգամ