Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան

12-09-2026 16:30 Հայաստան Քաղաքականություն
Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան
tert.am  Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները։ Հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, թե իբր ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուսների ու ադրբեջանցիների հետ։
 
«Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանցիները չեն ասում։
 
Բազմաթիվ անգամ, նաև նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով ասվել է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով ադրբեջանական կողմն է դիմել։ Սրա վերաբերյալ հերքում, ակնարկ, որ այլ պատմության կա, չի հնչել ոչ Ադրբեջանից, որ ՌԴ-ից
 
Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները, քանի որ փաստ է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով է տեղի ունեցել ռազմական գործողությունների ավարտ։ Սա փորձում է  հերքել միայն Արմեն Գրիգորյանը»,- ասում է Հայկ Մամիջանյանը։ 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 106 անգամ