BRICS Դելիի գագաթնաժողովը հռչակագիր ընդունեց
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

BRICS Դելիի գագաթնաժողովը հռչակագիր ընդունեց

12-09-2026 17:00 Հնդկաստան Քաղաքականություն
BRICS Դելիի գագաթնաժողովը հռչակագիր ընդունեց
azatutyun.am  BRICS անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունել են կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի Դելիի հռչակագիրը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետը:
 
«Անդամներից ոչ մեկը առարկություն չի արտահայտել: 2026 թվականի Դելիի հռչակագիրն ընդունվեց միաձայն», - ասել է Նարենդրա Մոդին:
 
«Այսօրվա հանդիպումն անցավ բացառիկ բովանդակալից և կառուցողական: Մեր մոտեցումների տարբերության հետ միասին հստակ արտահայտվեց մեր ընդհանուր նվիրվածությունը BRICS շրջանակում համագործակցությանը», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ընդգծել է հանդիպումը հյուրընկալող Հնդկաստանի վարչապետը:
 
BRICS-ին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 328 անգամ