Նորվեգական Ֆեդյե կղզուց դեպի արևմուտք՝ ծովի հատակին, ջրի մակերեսից մոտ 150 մետր խորության վրա, գտնվում է Գերմանիայի ռազմական պատմության մի մասնիկը՝ U-864 սուզանավը, որն այդտեղ է մնացել ավելի քան ութ տասնամյակ՝ բաժանված երկու մասի և կրելով բեռ, որը մինչ օրս բնապահպանական վտանգ է ներկայացնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։Պատմական փաստաթղթերի համաձայն՝ U-864 սուզանավը տեղափոխում էր մեծ քանակությամբ սնդիկ։ Ճապոնիայից ստացված պատվերը նախատեսում էր 1867 տարա։
Սնդիկը նավաբեկությունից հետո մնացել է սուզանավի բեկորների մեջ։1945 թվականի փետրվարին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը թևակոխում էր իր վերջին փուլը, U-864-ը շարունակում էր կատարել հատուկ առաքելություն։
Գերմանական սուզանավին հանձնարարված էր հասնել Ճապոնիա։ Նրա վրա, բացի ռազմական և տեխնիկական սարքավորումներից, կար նաև մեծ քանակությամբ սնդիկ, սակայն սուզանավը նույն թվականին նավաբեկության ենթարկվեց Ֆեդյեի ափերի մոտ։
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ