Կոստանյանն ու Լոու Ցինծիենը քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կոստանյանն ու Լոու Ցինծիենը քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

23-09-2026 18:05 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կոստանյանն ու Լոու Ցինծիենը քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծիենին:
 
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահի կողմից 2025թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հայտարարությունում ուղենշված ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և զարգացմանն ուղղված քայլերին:
 
Կարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել է առևտրաշրջանառության, այդ թվում՝ դեպի ՉԺՀ հայկական արտադրության ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը։
 
ՀՀ ԱԳՄԱ 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 55 անգամ