Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին


Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին

  • 31-03-2011 16:44:32   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական