ԱՄՆ-Ը ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՀՊ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ԱՄՆ-Ը ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՀՊ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 20-08-2008 16:40:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնը եւ Վարշավան պաշտոնապես ստորագրել են Լեհաստանի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին համաձայնագիրը: Լեհաստանի մայրաքաղաքում պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին: Բանակցությունները տեւել են 18 ամիս եւ, շատ դիտորդների կարծիքով, Լեհաստանի ընտրություններում «Քաղաքացիական պլատֆորմ» լիբերալ կուսակցության հաղթանակից հետո բավականին դժվար ընթացք ունեին: Հրթիռների տեղաբաշխմանը համաձայնելու փոխարեն Վարշավան փորձում էր հասնել ամերիկյան օգնության` արդիականացնելու համար իր զինված ուժերը: Սակայն, ինչպես նշում է BBC-ն, այն բանից հետո, երբ Կովկասում զինված հակամարտություն բորբոքվեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Վարշավան, սատարելով Թբիլիսիին, համաձայնեց իր տարածքում ընդունելու ամերիկյան հակահրթիռներ: Պենտագոնը պատրաստվում է 10 կալանիչ հրթիռներ տեղակայել Բալթիկ ծովից ոչ հեռու գտնվող ռազմակայանում:
Նոյյան տապան  -   Միջազգային