ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 11 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 11 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 20-08-2008 16:30:00   | Ալժիր  |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրում երկու պայթյունների հետեւանքով այսօր 11 մարդ է զոհվել, եւս 31-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդել է Ալժիրի ԱՊՍ լրատվական գործակալությունը, պայթյունները տեղի են ունեցել Բուիրա քաղաքում: Նպատակակետը եղել է հյուրանոցը եւ անվտանգության ուժերի կենտրոնակայանը: Երեքշաբթի մահապարտը պայթուցիկով հանդերձված ավտոմեքենան պայթեցրել էր Ալժիրի Իսսեր քաղաքի ժանդարմերիայի դպրոցի մոտ: Զոհվել էր 42 մարդ` կուրսանտներ եւ զինծառայողներ, տասնյակ մարդիկ վիրավորվել:
Նոյյան տապան  -   Միջազգային