ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ 30<br /> ԴՊՐՈՑՆԵՐ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ 30
ԴՊՐՈՑՆԵՐ

  • 02-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների արդի փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանը: Ինչպես ապրիլի 2-ի ասուլիում նշել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ավագ դպրոցների համակարգի ձեւավորումը կնպաստի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ կրթության որակի բարձրացմանը: Ըստ Ն.Հովհաննիսյանի, արդեն ընտրվել են այն 30 դպրոցները, որոնք սեպտեմբերի 1-ից կգործեն փորձնական ավագ դպրոցներ: Մինչեւ սեպտեմբեր կավարտվեն տվյալ դպրոցների վերանորոգման, կահավորման եւ համապատասխան նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները: Ն.Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի վերապատրաստման խնդիրը, որը կկազմակերպվի հունիս-օգոստոս ամիսներին: Փորձնական փուլում կգործեն նաեւ երկու արհեստագործական ավագ դպրոց Երեւանում եւ Գյումրիում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play