ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br /> ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՍԻԴԻԱ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՍԻԴԻԱ

  • 28-03-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի գյուղտնտեսություններին կտրամադրվի 1,6 մլրդ դրամի (մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար) սուբսիդիա: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սուբսիդավորման գործակալության բաժնի պետ Վանյա Դավթյանը, եթե նախորդ տարի փորձնական սուբսիդիա ստացել էին միայն Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի 12 համայնքների շահառուներ, ապա այս տարի սուբսիդավորում կտրամադրվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի հողօգտագործողներին: Ըստ նրա, 1 հա ցանված աշնանացան եւ գարնանացան հացաբույսերի, բազմամյա կերաբույսերի առաջին տարվա, ինչպես նաեւ նորատունկ խաղողի եւ պտղատու այգիների համար կտրամադրվի 35 հազար դրամ (մոտ 108 ԱՄՆ դոլար): Իսկ բազմամյա կերաբույսերի երկրորդ եւ ավելի տարվա, ինչպես նաեւ բերքատու խաղողի եւ պտղատու այգիների համար` 17,5 հազար դրամ: Վ.Դավթյանը նշեց, որ շահառուներին սուբսիդիա կտրամադրվի առավելագույնը 7 հա-ի հաշվով: Ըստ նրա գումարները կհատկացվեն սկսած հուլիսից, երբ ամբողջությամբ կավարտվի շահառուների հետ պայմանագրերի կնքումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն