ՀԱՐՁԱԿՄԱՆ է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԵՆՔԻ ՊԱՀԱԿԸ<br />


ՀԱՐՁԱԿՄԱՆ է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԵՆՔԻ ՊԱՀԱԿԸ

  • 28-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի լույս 27-ի գիշերը` ժամը 02-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք մուտք են գործել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակակետ եւ սպառնալով դանակով պահակից` 1945թ. ծնված Սուրեն Ս.-ից, պահանջել են Ֆեդերացիայի նախագահի եւ հաշվապահի սենյակների բանալիները: Մերժում ստանալուց հետո նրանք ծեծի են ենթարկել պահակին, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, այնուհետեւ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հաշվապահության սենյակում գտնվող երկաթյա պահարանի դուռն ու գողացել այնտեղ եղած գումարը: Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play