ՅԱՐՁԱԿՄԱՆ է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԷՆՔԻ ՊԱՀԱԿԸ<br />


ՅԱՐՁԱԿՄԱՆ է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԷՆՔԻ ՊԱՀԱԿԸ

  • 28-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի լոյս 27-ի գիշերը` ժամը 02-ին, դիմակաւորուած 2 անյայտ անձինք մուտք են գործել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շէնքի պահակակետ եւ սպառնալով դանակով պահակից` 1945թ. ծնուած Սուրէն Ս.-ից, պահանջել են Ֆեդերացիայի նախագահի եւ հաշուապահի սենեակների բանալիները: Մերժում ստանալուց յետոյ նրանք ծեծի են ենթարկել պահակին, կպչուն ժապաւէնով կապել նրա ձեռքերն ու ոտքերը: Ըստ ՀՀ ոստիկանութեան պաշտօնական հաղորդագրութեան, այնուհետեւ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հաշուապահութեան սենեակում գտնուող երկաթյա պահարանի դուռն ու գողացել այնտեղ եղած գումարը: Կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն