ՀԱՐՁԱԿՄԱՆ է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԵՆՔԻ ՊԱՀԱԿԸ
28-03-2008 18:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի լույս 27-ի գիշերը`
ժամը 02-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք մուտք են գործել ՀՀ
Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակակետ եւ սպառնալով
դանակով պահակից` 1945թ. ծնված Սուրեն Ս.-ից, պահանջել են
Ֆեդերացիայի նախագահի եւ հաշվապահի սենյակների բանալիները: Մերժում
ստանալուց հետո նրանք ծեծի են ենթարկել պահակին, կպչուն ժապավենով
կապել նրա ձեռքերն ու ոտքերը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական
հաղորդագրության, այնուհետեւ նրանք տեխնիկական միջոցների
գործադրմամբ բացել են հաշվապահության սենյակում գտնվող երկաթյա
պահարանի դուռն ու գողացել այնտեղ եղած գումարը:
Կատարվում է նախաքննություն: