«ՍԱՄՍՈՒՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է<br /> ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


«ՍԱՄՍՈՒՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 16-07-2008 19:44:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավկորեական «Սամսունգ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լի Գոն Խին մեղավոր է ճանաչվել հարկերի վճարումից խուսափելու մեջ եւ դատապարտվել երեք տարվա պայմանական բանտարկության: Դրանից բացի, Սեուլի օկրուգային դատարանը 66-ամյա Լի Գոն Խիին նշանակել է տուգանք 109 միլիոն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Մեղադրող կողմը պահանջում էր ավելի դաժան պատիժ` յոթ տարվա բանտարկություն եւ 347 մլն. դոլարի տուգանք: Լի Գոն Խին «Սամսունգը» գլխավորել է 20 տարի շարունակ եւ իր պաշտոնը թողել է 2008 թվականի ապրիլին: Նա Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Նոյյան տապան  -   Միջազգային