ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ<br /> ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԻՆԳՐԻԴ ԲԵՏԱՆԿՈՒՐԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 04-07-2008 18:52:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վեցամյա գերությունից ազատված Ինգրիդ Բետանկուրը ցանկաում է Կոլումբիային ծառայել երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին նա այսօր հայտարարել է ֆրանսիական ԶԼՄ-ներին: Հայտարարելով պետության ղեկավարի պաշտոնում Կոլումբիային ծառայելու իր ցանկության մասին` Ինգրիդ Բետանկուրը շտապել է ավելացնել. «Ես պարզապես ուզում եմ գտնել օգտակար լինելու լավագույն եղանակը»: 46-ամյա Ինգրիդ Բետանկուրը 2002 թվականին արդեն քվեարկվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնի համար: Սակայն, իր ընտրարշավի ամենաթեժ պահին Բետանկուրը գերի ընկավ:
Նոյյան տապան  -   Միջազգային