2008 Թ. ՀՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 0,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ. ՀՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 0,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 28-06-2008 21:12:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. հունիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 6,8% եւ 0,3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 3,9% հավելաճին զուգընթաց հանրապետությունում գրանցվել է հաշվարկային փոխարժեքի 5,4% նվազում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0,5% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,7% նվազումով (ՀՀ դրամն արժեվորվել է): 2008թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 305,13 դրամ, ինչը 11,5%-ով ցածր է նախորդ տարվա հունիսի համապատասխան ցուցանիշից (344,8 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն