ԹԵԼ ԱՎԻՎ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանության
նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ կպաշտպանի խորհրդարանը
ցրելու ընդդիմության կոչերը, եթե երկրի վարչապետ Էհուդ Օլմերտը մոտ
ժամանակահատվածում հրաժարական չտա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բոլոր ուժերը
կգործադրի, որպեսզի խորհրդարանի լուծարումն սկսվի հունիսի 25-ին:
Բարաքը նախկինում եւս Էհուդ Բարաքին հորդորել է հրաժարական
տալ, սակայն մինչ օրս իր ելույթներում որեւէ որոշակի ժամկետ չէր
նշել:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Իսրայելի պաշտպանության
նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա պատրաստ է վճռական
գործողությունների:
Խորհրդարանը ցրելը երկրում կհանգեցնի վաղաժամկետ
ընտրությունների: Նորմալ ընթացքի դեպքում հաջորդ ընտրությունները
Իսրայելում պետք է կայանան 2010 թվականին: