2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ<br /> ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԶԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ<br /> 18%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԶԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
18%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 19-05-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ֆիզիկական անձանց` առանց բանկային հաշվի բացման, փոխանցումներն իրականացվում ենՆ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով: ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում ենՆ ընդհանուր առմամբ 18 միջազգային համակարգերի (WESTERN UNION, MONEY GRAM, ANELIK, UNISTREAM, CONTACT եւ այլ համակարգերի): ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տվյալներով, 2008թ.-ի առաջին եռամսյակում այս համակարգերին մասնակից բանկերի միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է 70 մլրդ 659 մլն ՀՀ դրամ կամ մոտ 229,4 մլն ԱՄՆ դոլար (քանակը` 309 218), որը 8,5 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը. արդյունքում, դրամական միջոցների զուտ ներհոսքը առեւտրային բանկերի միջոցով կազմել է 62 մլրդ 353 մլն դրամ: Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 1,2 անգամ (9 մլրդ 166 մլն դրամով): Այս համակարգերով ՀՀ կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 229 հազ. դրամ. եւ 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել 11 հազ. դրամով: Այս տարվա առաջին եռամսյակում միջազգային վճարային համակարգերի անդամակցող եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունները ՀՀ իրենց հաճախորդներին կատարել են 3,6 մլրդ դրամի վճարում, այդ թվում` 0,6 մլրդ դրամի վճարումը կատարվել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով, իսկ արտասահման կատարվել է 0,07 մլրդ դրամի փոխանցում: Ընդ որում, դրամական փոխանցումների իրականացման համակարգերով հաճախորդներին կատարված մեկ վճարման միջին ծավալը կազմում է 88 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե պահպանել է նույն մակարդակը: 2008թ.-ի առաջին երեք ամիսներին SWIFT համակարգի միջոցով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 42 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6 մլրդ դրամով. մեկ վճարման ծավալն ավելացել է 637 հազ. դրամով եւ կազմել 2,38 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 18%-ով եւ կազմել 116 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարված փոխանցումների ծավալը` 14%-ով, եւ կազմել 76 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն