ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԵՎ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԵՎ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 17-04-2008 15:27:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լիգնանո քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանից ապրիլի 16-ին մրցահարթակ ելան Մելինե Դալուզյանը (63 կգ, Գյումրի) եւ Նազիկ Ավդալյանը (69 կգ, Գյումրի): Մ.Դալուզյանը պոկեց 107 կգ, հրեց 128 կգ եւ երկամարտի 235 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը` արժանանալով 1 մեծ եւ 2 փոքր ոսկե մեդալների: Նման մրցանակների արժանացավ նաեւ Ն.Ավդալյանը` 106 կգ+136 կգ = 242 կգ արդյունքով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play