ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ
10-04-2008 17:25:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում բնական
մահով վախճանվել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի
պարագլուխներից մեկը` եգիպտացի Օբեյդ ալ-Մասրին, որը մեղսակից է
Լոնդոնի հասարակական տրանսպորտում 2005 թվականի հուլիսին
իրականացված ահաբեկությունների կազմակերպմանը եւ 2006 թվականին
անդրատլանտյան ավիուղիներում ուղեւորատար ինքնաթիռների պայթեցման
ծրագրերի կազմելուն:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկյան
լրատվամիոջցները, ալ-Մասրին մահացել է հեպատիտից: Նշվում է նաեւ,
որ այս տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ-ի պաշտոնական
ներկայացուցիչները` ավելացնելով, որ ալ-Մասրին վախճանվել է,
ամենայն հավանականությամբ, դեռեւս մի քանի ամիս առաջ: