ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ
10-04-2008 17:25:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում բնական
մահով վախճանուել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի
պարագլուխներից մէկը` եգիպտացի Օբեյդ ալ-Մասրին, որը մեղսակից է
Լոնդոնի հասարակական տրանսպորտում 2005 թուականի յուլիսին
իրականացուած ահաբեկությունների կազմակերպմանը եւ 2006 թուականին
անդրատլանտեան ավիուղիներում ուղեւորատար ինքնաթիռների պայթեցման
ծրագրերի կազմելուն:
Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկեան
լրատվամիոջցները, ալ-Մասրին մահացել է հեպատիտից: Նշւում է նաեւ,
որ այս տեղեկատուութիւնը հաստատել են ԱՄՆ-ի պաշտօնական
ներկայացուցիչները` աւելացնելով, որ ալ-Մասրին վախճանուել է,
ամենայն հաւանականութեամբ, դեռեւս մի քանի ամիս առաջ: