ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳՈՐԾԻՉԸ

  • 10-04-2008 17:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում բնական մահով վախճանվել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի պարագլուխներից մեկը` եգիպտացի Օբեյդ ալ-Մասրին, որը մեղսակից է Լոնդոնի հասարակական տրանսպորտում 2005 թվականի հուլիսին իրականացված ահաբեկությունների կազմակերպմանը եւ 2006 թվականին անդրատլանտյան ավիուղիներում ուղեւորատար ինքնաթիռների պայթեցման ծրագրերի կազմելուն: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկյան լրատվամիոջցները, ալ-Մասրին մահացել է հեպատիտից: Նշվում է նաեւ, որ այս տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները` ավելացնելով, որ ալ-Մասրին վախճանվել է, ամենայն հավանականությամբ, դեռեւս մի քանի ամիս առաջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play