ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 27-02-2008 13:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 28-ին Չեխիայի Խրուդիմ քաղաքում կմեկնարկի ֆուտզալի աշխարհի առաջնության եվրոպական գոտու 6-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը: Նույն խմբում են նաեւ Ադրբեջանի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի թիմերը: Փետրվարի 28-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի, փետրվարի 29-ին` Չեխիայի, իսկ մարտի 2-ին` Ֆինլանդիայի մարզիկների հետ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը 3-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության խմբային մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ