ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 4,4%%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 4,4%%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 04-02-2008 15:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են 4,4%-ով, ինչը 0,6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (5%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում արձանագրվել է 0,3-34% գնաճ: 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի հունվարի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերում արձանագրվել է 2,1% գնանկում, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 34% գնաճ, որը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 4,5%-ով (29,5%): 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոլիկի (1,1 անգամ), վարունգի (50,3%), գլուխ սոխի (19,4%), ճակնդեղի (11,8%), գազարի (9%), կարտոֆիլի (4%), սխտորի (1,9%) գնաճ: Մրգի ապրանքախմբում 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է 7,4%, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 8,9% գնաճ: Մանդարինի, կիտրոնի, խաղողի, խնձորի, ադամաթզի, նռան, տանձի, արքայանարնջի գները 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ աճել են 8,9-50,6%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11% գնաճ: Նույն ժամանակահատվածում մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,1% գնաճ, ինչը հիմնականում խոզի մսի 11,3% գնաճի արդյունք է: Տավարի մսի գինն աճել է 1%-ով, իսկ ոչխարի մսի գինը նվազել է 0,5%-ով: Հացամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի, կաթնամթերքի, ձվի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,3-1,7% գնաճ: 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի հունվարի համեմատ կենդանական եւ բուսական յուղի ապրանքախմբում արձանագրվել է 24,6% գնաճ, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ 3,6% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է կարագի 8,3% գնանկումով: Բուսական յուղի, այլ յուղերի գները 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 4,3-1,6%-ով: 2008թ.-ի հունվարին 2007թ.-ի հունվարի համեմատ Հայաստանում շաքարավազի գինը նվազել է 19,1%-ով, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 1,7%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն