ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 16-11-2007 19:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հրաժարվել է դիտորդներ ուղարկել 2008թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Այդ առնչությամբ տարածված ԵԱՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ «ռուսական կողմը ուշացրել է մուտքի վիզաների տրամադրումը, մտցրել սահմանափակումներ»: «Չնայած կազմակերպության փորձագետների եւ դիտորդների համար Ռուսաստանի մուտքի վիզաներ ստանալու անընդմեջ փորձերին մեզ այդ հարցում մերժեցին»,- նշվում է հայտարարության մեջ: Ռուսաստանի ԿԸՀ-ում այդ քայլը անվանել են «դեմարշ»: «Մենք չենք դրամատիկացնում ԵԱՀԿ ընդունած որոշումը: Ընտրությունները կկայանան եւ կվկայեն Ռուսաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին»,- այդ հաղորդմանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կամինինը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15 հայտարարել էր, որ «վիզաները կտրամադրվեն ժամանակին, որպեսզի դիտորդները կարողանան գալ Ռուսաստան, տեղավորվել եւ կատարել իրենց առաքելությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play