ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 90<br /> ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 50 ՄԱՐԴ<br />


ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 90
ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 50 ՄԱՐԴ

  • 06-11-2007 19:47:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 90 եւ վիրավորվել մոտ 50 մարդ: Մահապարտ ահաբեկիչը Բաղլան նահանգի շաքարի գործարանում գործողությունն իրականացրել է այն ժամանակ, երբ ձեռնարկություն էր այցելել խորհրդարանականների պատվիրակությունը: Գրոհի զոհ են դարձել Ազգային վեհաժողովի հինգ անդամներ, այդ թվում Հյուսիսային դաշինքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` խորհրդարանական ընդդիմության խոսնակ Մուստաֆա Կազեմին: Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը խոշորագույնն է Աֆղանստանում 2001 թվականի հոկտեմբերին արեւմտյան զորքերի ռազմական գործողությունների սկսման պահից ի վեր: Նշվում է նաեւ, որ գործողության պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն առայժմ չի ստանձնել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play