ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ<br /> ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ
ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 23-10-2007 14:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար առանց ուշացման հավելյալ միջոցներ հատկացնելու կոչով ԱՄՆ-ի Կոնգրեսին է դիմել նախագահ Ջորջ Բուշը: Նա այդ նպատակով նոր ֆինանսական տարում պահանջում է եւս 42,3 միլիարդ դոլար: Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին: Վարչակազմի ղեկավարը օրենսդիրներից խնդրում է հավանություն տալ նշված գումարի հատկացմանը որպես հավելում արդեն պահանջված 141,7 միլիարդ դոլարին: Սրա մեջ չի մտնում Սպիտակ տան պահանջած 5,3 միլիարդ դոլարը ուժեղացված զրահով ավտոմեքենաներ արտադրելու եւ Իրաք ուղարկելու համար, որոնք կոչված են պաշտպանելու ամերիկացի զինվորներին ինքնաշեն պայթուցիկ սարքերից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play