ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ<br /> ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ<br />


ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

  • 03-10-2007 18:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության եւ Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնությամբ հայաստանյան մի շարք հրատարակչություններ կմասնակցեն հոկտեմբերի 10-14-ին Ֆրանկֆուրտում անցկացվելիք Գրքի 59-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԱԱ-ի նախագահ Վահան Խաչատրյանը, ցուցահանդեսում առանձին տաղավարով «Անտարես», «Զանգակ», «Կոլաժ», «Նահապետ» եւ այլ հրատարակչություններ կներկայացնեն գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան եւ ուսումնական մոտ 200 անուն տպագիր արտադրանք: Դրանց մի մասը կազմելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունները: Ըստ Վ.Խաչատրյանի, նախատեսվում է, որ ցուցահանդեսի ընթացքում հայ հրատարակիչները պայմանագրեր կկնքեն տարբեր երկրների հրատարակիչների, գրավաճառ ֆիրմաների եւ տպագրատների հետ: ՀԱԱ-ի նախագահը նշեց, որ հայ հրատարակիչները կմասնակցեն նաեւ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք գրքի ցուցահանդեսին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play