ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ<br /> ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ<br />


ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

  • 03-10-2007 18:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի նախարարութեան Հրատարակչական գործի գործակալութեան եւ Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնութեամբ հայաստանեան մի շարք հրատարակչութիւններ կմասնակցեն հոկտեմբերի 10-14-ին Ֆրանկֆուրտում անցկացուելիք Գրքի 59-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԱԱ-ի նախագահ Վահան Խաչատրեանը, ցուցահանդէսում առանձին տաղավարով «Անտարես», «Զանգակ», «Կոլաժ», «Նահապետ» եւ այլ հրատարակչութիւններ կներկայացնեն գրական-գեղարուեստական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան եւ ուսումնական մօտ 200 անուն տպագիր արտադրանք: Դրանց մի մասը կազմելու են Հայոց ցեղասպանությանը նուիրուած աշխատութիւնները: Ըստ Վ.Խաչատրեանի, նախատեսւում է, որ ցուցահանդէսի ընթացքում հայ հրատարակիչները պայմանագրեր կկնքեն տարբեր երկրների հրատարակիչների, գրավաճառ ֆիրմաների եւ տպագրատների հետ: ՀԱԱ-ի նախագահը նշեց, որ հայ հրատարակիչները կմասնակցեն նաեւ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք գրքի ցուցահանդեսին:
  -   Հասարակութիւն