ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՈՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
02-10-2007 15:45:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը արտերկրում
ներկայացնելու արդյունավետ միջոցներից է մշակութային
միջոցառումների կազմակերպումը: Այս մասին հոկտեմբերի 2-ի
ասուլիսում նշեց Ավստրիայում (համատեղությամբ նաեւ` Հունգարիայում,
Չեխիայում եւ Սլովակիայում) ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը,
հավելելով, որ նաեւ մշակույթի ներկայացմամբ են պայմանավորված
Հայաստանի արտաքին քաղաքանության զարգացումները: Միաժամանակ
դեսպանն ընդգծեց, որ թեեւ ՀՀ-ի դեսպանատները կազմակերպում են
հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ եւ փառատոներ, սակայն
Հայաստանը արտերկրում պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ
են լուրջ ֆինանսական հատկացումներ:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հայտնեց, որ
դեսպանատան նախաձեռնությամբ դեկտեմբերին Սոֆիայի կենտրոնական
պատկերասրահում կբացվի հայկական ժամանակակից գեղարվեստի
ցուցահանդես: